Հոկտեմբերի 27-ից սկսած կկայանան ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները: ՍիվիլՆեթի միջոցով կարող եք ծանոթանալ, թե որտեղ՝ ինչ դիտել:
ReAnimania ծրագիր. օր 1-ին
Post navigation
Posted in:
Հոկտեմբերի 27-ից սկսած կկայանան ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները: ՍիվիլՆեթի միջոցով կարող եք ծանոթանալ, թե որտեղ՝ ինչ դիտել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում: «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։ Անիի կամրջի վերականգնման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել է 2023-ի փետրվարին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք գյուղն է։ 1980-ականներին կառուցված գյուղը օր օրի դատարկվում է։ Գյուղում արդեն եկամտաբեր չէ անասնապահությամբ զբաղվելը, քանի որ կաթի ու մսի գնանկում է նկատվում։ Տեղաբնակները վաճառում են անասուններն ու հեռանում այլ բնակավայրեր՝ աշխատանք փնտրելու։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար»,- նշել է Բադալյանը։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել հանդիպմանը։ Հարցին, թե ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջին, սահմանազատման ներկա գործընթացի դադարեցմանը, սրբազանը պատասխանել է. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը։ Քննարկվել են գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման վերաբերյալ հարցեր։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, […]
Հայկ Խանումյան 2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսեց Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության բնակավայրերի վրա։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բլոկադայի մեջ գտնվող Արցախը հյուծված էր լուրջ դիմադրության համար։ 24 ժամ անց Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին հանձնվելու մասին, և հրետակոծությունը ու հրաձգությունը դադարեց։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային բռնատեղահանումը Հայաստանի Հանրապետություն։ Հոկտեմբերի սկզբին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունն արդեն տեղափոխվել էր ՀՀ բնակավայրեր։ Բռնի տեղահանության ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունները մոբիլիզացրին իրենց ռեսուրսները՝ մարդկանց ընդունելու և առաջնային կարիքները հոգալու համար։ Սահմանային բնակավայրերում պետական, տարածքային և տեղական մարմինները, հարյուրավոր կամավորներ և տարբեր կազմակերպություններ հոգում էին տեղահնվածների առաջնային կարիքները, ուղորդում նրանց։ Զուգահեռ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրված […]
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը և 100 տոկոսանոց մաքսատուրք սահմանել թուրքական ապրանքների վրա՝ ի պատասխան Թուրքիայի՝ Իսրայել արտահանումը դադարեցնելու որոշման, հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ Սմոտրիչը այս ծրագիրը կներկայացնի կառավարության հաստատմանը։ Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի գնահատականով՝ հաստատվելու դեպքում այս փոփոխությունները անմիջական մեծ ազդեցություն չեն ունենա իսրայելա-թուրքական առևտրի վրա, քանի որ Թուրքիան արդեն իսկ դադարեցրել է արտահանումների մեծ մասը դեպի Իսրայել։ Սակայն սա կարող է ազդել թուրքական ընկերությունների վրա, որոնց թույլատրված է եռամսյա հետաձգումով երրորդ երկրների միջոցով գոյություն ունեցող պայմանագրերով ապրանքներ արտահանել Իսրայել: Այնուամենայնիվ, Թուրքիան ավելի վաղ՝ մինչև […]
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ կոչ է անելով միջազգային հանրությանը պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը: Արբեջանական դատարանը մայիսի 16-ին հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Վարդանյանը 2023-ի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ «Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, […]