Ֆինանսական համագործակցության խորացում` Հայաստանի և Գերմանիայի միջև

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ապրիլի 11-ին ստորագրել են «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակում Գերմանիայի կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչև 2,5 մլն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) և մինչև 30 մլն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:

Մեկնաբանել