Արթուր Աղաբեկյանը մտադիր է թողնել պետական և քաղաքական գործունեությունը

13043449_766238986808884_8584467806168902480_nԼեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթւոր Աղաբեկյանը մտադիր է թողնել պետական և քաղաքական գործունեությունը: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012թ. սեպտեմբերից: 1999թ. հուլիսին նա նաև եղել է ԼՂՀ ներքին գործերի նախարար։ 2000-2007 թթ. Աղաբեկյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Մեկնաբանել