Հայ փրկարարը Վրաստանում հանգստի ժամանակ վրացի տղայի է փրկել․ «Ալիք մեդիա»

«Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը: Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի հետ զրույցում Կարապետյանը պատմել է դեպքի մանրամասները։

Կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ։

«Փորի վրա պառկած ափ դուրս բերեցի, ընթացքում խոսում էի հետը, սկզբում չէր խոսում, չէր շարժվում, մինչև ափ հասցրի արդեն ավելի լավ էր, չէր հասկանում ինչ է կատարվել, սկսեց խոսել»:

Փորձառու փրկարարն ասում է՝ առաջին անգամ էր, որ առանց խմբի ու հանգստի ընթացքում է մարդ փրկում: Այլ բան է, որ ահազանգի հետքերով ես գնում, բայց զգացողություններն այլ են, երբ աչքիդ առաջ է տեղի ունենում.

«Մեր հոգու մեջ կա այդ զգոնությունը: Պարտադիր չէ, որ աշխատանքի մեջ լինենք: Արձակուրդի մեջ անգամ նայում ենք մեր չորս կողմը, որ օգնենք մարդկանց, ուշադիր ենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել