Զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել հունվարի 30-ին Արցախի ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան կապակցությամբ։

«2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով [Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը – ՍիվիլՆեթ] հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Մեկնաբանել