Հուլիսի 1-ից Վրաստանը բացում է դռները զբոսաշրջիկների առաջ՝ «Վրաստան՝ ապահով ուղղություն» կարգախոսով

Աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո Վրաստանը պատրաստ է բացել դռները զբոսաշրջիկների առաջ՝ «Վրաստան՝ ապահով ուղղություն» կարգախոսի տակ։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հունիսի 15-ից կվերականգնվի ներգնա զբոսաշրջությունը, հուլիսի 1-ից երկիրը կբացի սահմանները օտարերկրացիների համար։

«Մենք դա կանենք՝ մեր հարևանների հետ սահմաններին անվտանգ միջանցքներ ստեղծելով, ինչպես նաև բանակցելով երկրների հետ, որոնք հետաքրքրում են մեզ զբոսաշրջային տեսանկյունից»,- ասել է Գախարիան։

Իր հերթին երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ Վրաստանը կներկայացվի որպես ապահով ուղղություն օտարերկրացիների համար՝ հանդես գալով որպես համավարակի դեմ հաջող պայքար մղած երկիր։

«Նախկինում աշխարհը մեզ ճանաչում էր որպես հյուրընկալության հնագույն ավանդույթներ ունեցող երկիր, այժմ մեզ կճանաչեն որպես ապահով երկիր։ Մենք պետք է օգտագործենք կորոնավիրուսի դեմ պայքարում մեր մրցակցային առավելությունը։ 83 հյուրատներ հյուրընկալել են 19 հազար մարդու կարանտինի ժամանակ, և սա հսկայական փորձ է»,- ասել է Թուրնավան՝ շեշտելով կարանտինային ծառայությունների փորձի կարևորությունը։

Թեմայի մասին ավելին՝

Մեկնաբանել