Քո գրպանից – CIVILNET Քո գրպանից․ 2023-ի ուշագրավ, չհիմնավորված ու ոչ արդյունավետ ծախսերը ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում ներկայացնում է, թե պետական ու համայնքային մարմինները 2023-ին ուշագրավ,… Քո գրպանից «Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։ Քո գրպանից․ որքա՞ն գումար կխնայվեր, եթե ամերիկյան ալկոմետրերը «հարգեին ՀՀ օրենքը» Ապրիլ 03, 2023 Ինչո՞ւ չեն օգտագործվում ԱՄՆ դեսպատան կողմից ոստիկանությանը տրամադրած… Քո գրպանից․ 2022-ը հաջող տարի էր․․․ պաշտոնյաներին փոխկապակցված բիզնեսների համար Հունվար 10, 2023 2022-ը Հայաստանի պատմության մարտահրավերներով ու դժվարություններով… Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը Հոկտեմբեր 31, 2022 Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք… Քո գրպանից՝ 25 մլրդ դրամ 2023-ի պարգևավճարներին Հոկտեմբեր 09, 2022 2023-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարվեց, թե պարգևատրումներին… Օրական երեք բնակարանային գողություն․ հանցագործության թվերը Հայաստանում Հայաստանում գրանցվել է 30 245 հանցագործություն միայն մեկ տարվա` 2021-ի ընթացքում: Նախորդ տարվա` 2020-ի համեմատ երկրում… ԼՐԱՀՈՍ Վրաստանի խորհրդարանն ընդունեց «ռուսական օրենքը». լարված իրավիճակ Թբիլիսիում Քո գրպանից – CIVILNET Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը»։ Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները լայնածավալ բողոքի ցույց են սկսել՝ անտեսելով ոստիկանության կոշտ գործողությունները։ Ուժայինները ցուցարարներից պահանջում հեռանալ՝ սպառնալով հիրառել ջրցան մեքենաներ, գազ, լուսաձայնային նռնակներ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու շաբաթվա ընթացքում պետք է կա՛մ ստորագրի օրենքը, կա՛մ վետո կիրառի։ Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13 Քո գրպանից – CIVILNET Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Արուս Ադամյանն է։ Արուսը 15 տարուց ավելի է՝ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա իր «Վարանդա թրավլ» կազմակերպությամբ աշխատում էր Արցախի ներքին և արտաքին տուրիզմի ասպարեզում։ Պատմում է իր աշխատանքի դժվարությունների մասին 2020-ի պատերազմից հետո ու շրջափակման ընթացքում, ներկայացնում իր անձնական պատմությունն ու կորուստը վերջին պատերազմի ու Արցախը լքելու օրերին։ Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ Քո գրպանից – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։ Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։ «Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի […] Սահմանազատում, ցույցեր, Փաշինյան. ինչ են մտածում Նոյեմբերյանում Քո գրպանից – CIVILNET Նոյեմբերյանցիներն իրենց կարծիքն են հայտնում սահմանազատման գործընթացի, երևանյան ցուցերի ու իշխանափոխության հնարավորության մասին: Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը Քո գրպանից – CIVILNET Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։ Այս է պատճառը, որ […] Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու որոշմանը․ Փաշինյան Քո գրպանից – CIVILNET Սպասում ենք Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը։ Այդ մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը մայիսի 14-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հիմա սպասում ենք Եվրամիության՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը»,- նշել է Փաշինյանը: Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այժմ Հայաստանը բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով՝ անվտանգության դաշտում Հայաստանը համագործակցում է Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրերի հետ․ «Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ»,- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը․ «Իհարկե, դա քաղաքացիական […] Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են Քո գրպանից – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։ Գործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերը Քո գրպանից – CIVILNET Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում առերեսվում են երկու հիմնական խնդրի՝ բնակարանների բարձր վարձավճարներ և գործազրկություն։ Պետական եկամուտների կոմիտեում մարտի 27-ի դրությամբ նույնականացվել է Արցախից տեղահանված 13 197 վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված քաղաքացի։ Բռնի տեղահանված արցախցիների շրջանում գործազրկությունը պատճառներից մեկն է, որ կառավարությունը երկարաձգեց 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը։