Արսեն Թորոսյանն այցելել է գազի արտահոսքից փլուզված շենք

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից փլուզված շենք, տեղում ծանոթացել իրավիճակին․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին»,- գրել է Նիկողոսյանը։

Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ Թորոսյանը տևական արձակուրդում կլինի։

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Թորոսյանի՝ աշխատանքից ազատման մասին։ Նախարարը նաև ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջերը։

Մեկնաբանել