Նոր Գեղի. խնձորաշատ գյուղը

Խորհրդային վերջին տարիներին Նաիրիի շրջանի Նոր Գեղի համայնքում և դեպի Աշտարակ տանող հարյուրավոր հեկտար հողատարածքների վրա տնկվեցին խնձորի այգիներ: Ծառատունկը շարունակվեց նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին: Այսօր այդ այգիները հազարավոր տոննաներով բերք են տալիս, որը, Հայաստանից բացի, սպառվում է նաև Ռուսաստանում:

Կոտայքի մարզի մաս կազմող խոշորագույն գյուղը Նոր Գեղի է անվանվել 1962 թվականի փետրվարի 10-ին: Մինչև այդ շուրջ հինգ տարի գյուղը կրել է Բազմավան անունը, իսկ դրանից առաջ՝ Ճաթղռան, Ճատուղրան, Բալիջա:

Նոր Գեղին գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1 600 մետր բարձրության վրա, Հրազդան գետի բարձրադիր աջափնյակում, Երևանից 25 կիլոմետր հեռավորության վրա:

Այսօր գյուղի բնակչությունը 6 500-ի սահմաններում է:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի

Մեկնաբանել