ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կգումարի արտակարգ նիստ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի հետ․ ՏԱՍՍ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի նախատեսում է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Արցախում տիրողի իրավիճակի հետ։ Քննարկումը լինելու է փակ ֆորմատով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը։ ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ հանդիպումը նախաձեռնել են եվրոպական մի շարք երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափով՝ նիստին մասնակցելու են միայն Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի դիվանագիտական ներկայացուցիչներ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Մեկնաբանել