Ռուսաստանը ողջունում է Փաշինյանի և Ալիևի՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ցանկությունը հանդիպում անցկացնել Մոսկվայում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և հասնել խաղաղության»,- ասել է Ռուդենկոն։

Նման պատրաստակամության մասին Փաշինյանն ու Ալիևը հայտնել էին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցներում։

Այսօր Մոսկվայում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։

Մեկնաբանել