-
Բայրամովի հայտարարության հնարավոր պատճառները
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ազգային ժողովում արած պնդումներին։
-
ՔՊ-ն սահմանվածից 122 մլն դրամ ավելի նվիրատվություն է ստացել՝ խախտելով
Աուդիտը շարունակում է խնդիրներ արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվություններում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը «Թրասթ աուդիտ» ընկերության կողմից բացասական եզրակացության էր արժանացել։ Կուսակցության 2023-ի հաշվետվության հետ կապված ևս ընկերությունը վերապահումներ է հայտնել։ ՔՊ-ի 2023-ի տարեկան հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը մի շարք նույնաբովանդակ խախտումներ նկատել, ինչ 2022-ին։ Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն շարունակել է ստանալ սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ անհատներից, անանուն նվիրատվություններ, ինչպես նաև նվիրատվություններ իրավաբանական անձանցից։ Կուսակցությունների մասին օրենքն արգելում է այս 3 բնույթի նվիրատվություններն ընդունել։ Այսպես Այս բոլոր խնդիրները արձանագրելուց հետո «Թրասթ աուդիտ»-ը ՔՊ-ի 2023-ի հաշվետվությունը ընդհանուր առմամբ ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ հայտնելով վերը նշված գործողությունեների հետ կապված։ Կոռուպցիայի […]
-
Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել
Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը։ «Հունիսի 6-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում։ Այժմ նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։ *** Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածում սահմանազատումից հետո այդ տարածքներում զինված ուժերի փոխարեն տեղակայվել են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ապրիլ-մայիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, մասնավորապես, համաձայնեցրել էին Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի […]
-
Արցախցիների բնակարանային ապահովում․ նոր ծրագիր, հին խնդիրներ
Գևորգ Թոսունյան Մկրտիչ Կարապետյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկսենյականոց բնակարանում վարձակալությամբ է բնակվում արցախցի Սոնա Համբարձումյանը, նրա անչափահաս որդին ու ծնողները։ Բնակարանի համար նրանք ամսական վճարում են 250 հազար դրամ։ Սոնան, ինչպես տասնյակ հազարավոր արցախցիներ, սպասում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագրին, որը գործադիրն ի վերջո ընդունեց մայիսի 16-ին։ Սոնան ու նրա ընտանիքը կարող են օգտվել ծրագրի երրորդ փուլից, որը մեկնարկելու է 2027-ի հունվարից։ Երրորդ փուլն ընդգրկելու է առնվազն մեկ անչափաս երեխա ունեցող ընտանիքները՝ կառուցված կամ կառուցվող շենքից բնակարան գնելու, ինչպես նաև անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքերում։ «Իմ ընտանիքի մոդելն ուրիշ է, ես միածնող ընտանիք […]
-
Փաշինյանը չի այցելի Բաքու․ խոսնակն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին․ «Փորձագետն արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուն X֊ի իր միկրոբլոգում գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։
-
Հովնանյան ընտանեկան հիմադրամը Հայաստանում ավելի քան 75 մլն դոլար է
Հայաստանում Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդհանուր առմամբ ներդրել է ավելի քան 75 մլն դոլար. նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հիմնադրամը ֆինանսավորում է սոցիալական, առողջապահական, մշակութային, սպորտային և կրթական ծրագրեր: Անհետաձգելի խնդիրներին արագ արձագանքնելու համար հիմնադրամը տրամադրում է նաև հրատապ դրամաշնորհներ: Այս գործիքակազմը կիրառվել է, օրինակ, անցյալ տարի սեպտեմբերին արցախցիների տեղահանությունից հետո առաջացած կարիքները բավարարելու համար։
-
Կապանի ֆուտբոլի մարզադաշտը կպետականացվի
Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Կապանի ֆուտբոլային մարզադաշտը՝ նպատակ ունենալով ներդրումներ կատարել այնտեղ ու մարզադաշտի հիման վրա և շրջակայքում մարզահամալիր հիմնել։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 6-ի նիստում։ Մարզադաշտի տարածքը շուրջ երկու հեկտար է: Ընդ որում, շենք-շինությունները պատկանում են մեկ անձի, հողամասը վարձակալության է հանձնված մեկ այլ անձի։ Այժմ կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը պատրաստվում է այն դարձնել լիովին պետական գույք։ «Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք, ինչի արդյունքում հնարավոր չէ մարզադաշտում իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ բացօթյա մշակութային միջոցառումներ»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կապանի «Գանձասար» […]
The Civilitas Foundation presents Climbing the Mountain: Personal Journeys of Armenians and Turks featuring journalist Cengiz Candar and filmmaker Theodore Bogosian. The first discussion took place in Brussels on June 22. The next discussion is scheduled to take place in Istanbul on June 24. Climbing the Mountain is a series of traveling programs with a pair of celebrities, Armenian and Turk, talking about their “personal journeys” dealing with historic and political tensions surrounding the Armenian Genocide and their views on the way forward.