Ապրիլի 19-ին ՀՀ ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
#CivilNetLive
-
Մոսկվան ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտություն է տեսնում
Մոսկվան անհրաժեշտ է համարում ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսումը։ Այդ մասին News.ru կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»,- հայտարարել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակում հաջողվել է զգալի արդյունքների հասնել, մասնավորապես, 2023-ի հունիսին ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ։ «Մենք գործնականում հասել ենք համապարփակ, հավասարակշռված պայմանավորվածության, սակայն գործընթացը կանգ առավ ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո […]
-
Հայաստանն ու Հնդկաստանը նախատեսում են պաշտպանական հարցերով աշխատանքային խումբ ստեղծել
Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցություններն են տեղի ունեցել՝ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 14-ին Երևանում կայացած խորհրդակցություններին մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ «Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով […]
-
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «ռուսական օրենքը». լարված իրավիճակ Թբիլիսիում
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը»։ Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայում ցուցարարները լայնածավալ բողոքի ցույց են սկսել՝ անտեսելով ոստիկանության կոշտ գործողությունները։ Ուժայինները ցուցարարներից պահանջում են հեռանալ՝ սպառնալով կիրառել ջրցան մեքենաներ, գազ, լուսաձայնային նռնակներ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու շաբաթվա ընթացքում պետք է կա՛մ ստորագրի օրենքը, կա՛մ վետո կիրառի։
-
Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Արուս Ադամյանն է։ Արուսը 15 տարուց ավելի է՝ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա իր «Վարանդա թրավլ» կազմակերպությամբ աշխատում էր Արցախի ներքին և արտաքին տուրիզմի ասպարեզում։ Պատմում է իր աշխատանքի դժվարությունների մասին 2020-ի պատերազմից հետո ու շրջափակման ընթացքում, ներկայացնում իր անձնական պատմությունն ու կորուստը վերջին պատերազմի ու Արցախը լքելու օրերին։
-
Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ
Անի Գրիգորյան, #CivilNetCheck «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։ Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։ «Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ։ […]
-
Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը
Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։ Այս է պատճառը, որ գրողը, նկարիչը, դերասանը, բեմադրիչը […]
-
Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու որոշմանը․ Փաշինյան
Սպասում ենք Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը։ Այդ մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը մայիսի 14-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հիմա սպասում ենք Եվրամիության՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը»,- նշել է Փաշինյանը: Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այժմ Հայաստանը բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով՝ անվտանգության դաշտում Հայաստանը համագործակցում է Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրերի հետ․ «Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ»,- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը․ «Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս […]