Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց․ ԱԳՆ խոսնակ

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. այս մասին գրառում է արել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Ո՞վ է ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են, ծախել են 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին։ Եթե պետք էր, ուրեմն ինչո՞ւ էր այդ վիճակում, մեզ ազատագրված տարածքները եթե պետք էին, ինչո՞ւ էին այդ վիճակում։ Կամ ասում են՝ Արցախի նախագահի երդմնակալությունը ինչու արեցին Շուշիում։ Այսինքն 30 տարի էլիտան համարել է, որ Շուշին հայկական քաղաք է ու պարզվում է՝ Արցախի նախագահը իրավունք չունի միջոցառում անի։ Այ էդտեղ է հանձնվել Շուշին»։

Մեկնաբանել