Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բաքու, Երևան, Թբիլիսի և Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 24-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Այցի ընթացքում Զարիֆը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ըստ գործակալության՝ Իրանի արտգործնախարարը ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ կքննարկի ԼՂ վերջին պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը իրանական ընկերությունների մասնակցության հարցը:

Mehr News լրատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Մոհամմադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում է մեկնում Բաքու։ Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթվա ընթացքում կայցելելի նաև Երևան, Թբիլիսի և Մոսկվա։

Մեկնաբանել