LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Post navigation
Posted in:
LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Ոստիկանությունը, արձագանքելով Ազատության հրապարակին հարող հատվածներում ոստիկանության զորքերի կուտակմների մասին հրապարակումներին, հայտարարում է, որ իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։ «Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։ EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է […]
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են արցախցի փախստականների մասնակցությունը հակաիշխանական ցույցերին ու նրանց թիրախավորումը իշխանամերձ շրջանակների կողմից։ Թողարկման վերջում անդրադարձ է կատարվում նաև այն հարցին, թե արդյոք նոր ընդդիմադիր շարժումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները երթով շարժվում են Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարար համաժողովը։ Միջոցառմանը ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շարժումը հայտարարել է, որ իրենց նպատակն է «ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»։
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում գումար աշխատելու հիմնական միջոցը սինդրիկ հավաքելն էր ու ծառատումները։ Երկուսն էլ այլևս հնարավոր չեն։ Տասներկու հոգանոց դպրոցում օտար լեզուն խորհրդային ժամանակներից ֆրանսերենն է, թեև ֆրանսերեն իմացող աշակերտ դպրոցը դեռ չի տվել։ Իսկ գյուղատնտեսության հետ կապված խնդիր Աճարկուտում չկա այն պարզ պատճառով, որ չկա գյուղատնտեսություն։
Մայիսի 15-ին Խոջալուում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի և Ռուսաստանի ՊՆ բարձրաստիճան զինծառայողներ: Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարվել էր 2024-ի ապրիլի 17-ին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում էին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին […]
Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանն աշխատանքից ազատվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու և Բագրատ սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար։ Գևորգ Թամամյանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ այդկերպ իր դժգոհությունը հայտնելով Սամվել Դանիելյանի ազատման կապակցությամբ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Սամվել Դանիելյանը Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 7-ին։ Նախարարի հրամանով այսօր՝ մայիսի 15-ին, Դանիելյանի հետ պայմանագիրը լուծարվել […]
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղում նոր թաղամաս է կառուցվում։ Տեղի համայնքապետարանը «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին Քարաշեն գյուղի պահուստային ֆոնդի հողերից հատկացրել է 7 հա հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել բնակելի 30 տուն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար և մոդուլային դպրոց՝ 144 աշակերտի համար։ Գուղում 18 տուն էլ կառուցում է սահմանամերձում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրով։
Մոսկվան անհրաժեշտ է համարում ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսումը։ Այդ մասին News.ru կայքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»,- հայտարարել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի շրջանակում հաջողվել է զգալի արդյունքների հասնել, մասնավորապես, 2023-ի հունիսին ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ։ «Մենք գործնականում հասել ենք համապարփակ, հավասարակշռված պայմանավորվածության, սակայն գործընթացը կանգ առավ ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո […]