Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղական համայնքում շատ սուր է ջրի խնդիրը։ Համայնքի հողատերերն ու ֆերմերները ջրի պակասի պատճառով լուրջ կորուստներ են կրում։
Արցախի Հովսեփավան համայնք․ ջրի պակասը «սպանում է» անասուններին
Post navigation
Posted in:
Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղական համայնքում շատ սուր է ջրի խնդիրը։ Համայնքի հողատերերն ու ֆերմերները ջրի պակասի պատճառով լուրջ կորուստներ են կրում։
Հայաստանը մոտ 6,1 միլիոն դոլար կծախսի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման համար։ Այս միջոցառման ծախսերի համար նախատեսված էր 2,2 միլիարդ դրամ, բայց կառավարությունը որոշել է ևս 179 միլիոն դրամով ավելացնել միջոցառման բյուջեն։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կհատկացվի մոտ 2,4 միլիարդ դրամ։ «Տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Միջոցառման անցկացման վայրերի («The Dvin» համալիր և «Seven Visions» հյուրանոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) վարձակալումը՝ ընդհանուր արժեքը՝ 419,2 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել անմիջապես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար միջնորդ պետք չէ, քանի որ նրանք «հենց իրենց սեփական շահերն են սպասարկում»։ Այդ մասին Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում տեղի ունեցած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» թեմայով Միջմշակութային երկխոսության վեցերորդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։ «Երեսնամյա հակամարտությունից հետո Հայաստանում նույնպես հասկանում են, որ մենք Հարավային Կովկասում խաղաղություն ենք ցանկանում։ Այն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման միջոցով կարող է ձեռք բերվել», ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ երկու կողմերի միջև արդեն սկսվել են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ «Մինչ ես այստեղ ելույթ եմ ունենում, այդ գործը կատարվում է։ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Ներկայացնում ենք հարցազրույցի կարևոր մտքերը․ – Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը: – Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ, ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ ՀՀ դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու առումով։ – Մենք եկել ենք այն եզրակացության, որ փլուզվող միջավայրում Հայաստանի անվտանգության գործոնը լեգիտիմությունն է։ – Մենք մեր անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա: Մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա։ – Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ […]
Կիրանցում տեղի ունեցող իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․ Այսօր առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած կիրանցիներին, հայտնում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա տեղեկացնում է, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Ներքին գործերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության Տավուշի բաժին է տարվել 31 քաղաքացի։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված […]
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Ասյա Ահարոնյանն է։ Ասյայի ընտանիքը լքել է տունը սետպեմբերի 25-ին։ Ճանապարհին նրանց մեքենան անսարք վիճակում է հայտնվել, և ընտանիքի անդամները ստիպված՝ տեղավորվել են անցնող տարբեր մեքենաներում։ Կիսված ընտանիքը այդ երկար ճանապարհն անցել է մեծ դժվարությամբ և վերամիավորվել միայն Գորիսում։