- Վրաստանը Ուկրաինային գեներատորներ է տրամադրել։
- Ռուսաստանը ակնարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին։
- Հաղորդվում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը գաղտնի այցելել է Վրաստան։
- Աբխազիան կարող է երկրորդ Մոնակո դառնալ, ասել է Վրաստանի վարչապետը։
- Վրաստանում սկսում են ԱԹՍ-ների արտադրություն։
-
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը` այդկերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախօրեին հրապարակված սահմանազատման հարցով արձանագրության վերաբերյալ։ Կիրանցցիները պահանջում են, որ կառավարության անդամները ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։ Բնակիչները նաև պահանջում են հանդիպում մարդու իրավունքների պաշտպանի և Տավուշի մարզպետի հետ։ «Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,- հայտարարել է ճանապարհը փակած կիրանցցիներից մեկը։ Կիրանցի բնակիչները նշում են, որ Ադրբեջանին է անցնում երկու տուն, կամուրջը և ճանապարհը։ *** Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի […]
-
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Հոդվածը գործընկերային բովանդակություն է Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը և նպաստել համայնքների զարգացմանը: Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երևան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն ու հաջողված ստարտափ ընկերությունների փորձը կնպաստեն իր երազանքների իրականացմանը: Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել, հետաքրքրաշարժ ու գրավիչ մեթոդներով ինտերակտիվ մթնոլորտ ապահովել և զարգացնել աշակերտների մտավոր ներուժը: Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն […]
-
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Report.az-ը։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Նախօրեին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր նաև Արցախի մյուս պաշտոնյաների կալանքի ժամկետները։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 […]
-
Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․
Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե ընտանիքը որտեղ է նախատեսում բնակարան կամ տուն ձեռք բերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել […]
-
Օտարալեզու և օտարամոլ․ երևանյան ցուցանակներն արհամարհում են Հայաստանի օրենքը
Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Լեզվի մասին ՀՀ օրենքով Հայաստանում ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, գովազդի բոլոր միջոցները պետք է ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Երևանում ամենուր տեսանելի են օրենքի այս դրույթի խախտումները։ Լեզվի կոմիտեն վերջին երեք-չորս տարիներին 139 հայց է ներկայացրել վարչական դատարան, որից 123-ը վերաբերել է օտարալեզու ցուցանակների կիրառությանը. 60 հայց մերժվել է տարբեր պատճառներով։ Չնայած Լեզվի կոմիտեի պայքարին՝ Երևանում առանց հայերենի զուգակցման օտարալեզու ցուցանակները չեն նվազում։
-
Սահմանազատման հարցում Հայաստանը որդեգրել է «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով
Հայաստանը որդեգրել է սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Կառավարության մայիսի 16-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին։ «Մենք որդեգրել ենք սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր։ Մենք էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, գոնե էականորեն նվազեցրել ենք»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով Տավուշի մի հատվածում ընթացող սահմանազատմանը, Փաշինյանը տեղեկացրեց՝ զգայուն էր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև ճանապարհի հարցը․ «Հիմա սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ՀՀ հաստատված ինքնիշխան […]