Գորիսի պատմական կենտրոնը վերականգնվում է։ 2018-ից մեկնարկած շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024-ի գարնանը։ Անմշակ բազալտ քար, բաց պատշգամբներ ու կարմիր տանիքներ. քաղաքի արտաքին տեսքի և թերությունների մասին են պատմում տեղաբնակներն ու գլխավոր շինարարը։
Գորիս․ հին քաղաքի նոր շունչը
-
Բողոքի ցույց Ստամբուլում՝ SOCAR-ի դիմաց․ պատճառներն ու պահանջները
Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել ադրբեջանական նավթագազային ընկերության՝ SOCAR-ի դիմաց, որի ժամանակ մի խումբ ցուցարարներ կոչ են արել դադարեցնել Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Իսրայել։ Գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում վերլուծում է բողոքի քաղաքական ենթատեքստը։ Քոփթաշը չի կարծում, որ բողոքի բնույթը հակաադրբեջանական էր․ այն ավելի շուտ ուղղված էր Իսրայելի դեմ։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ կարևոր է Էրդողանի կառավարությունը միջամտում է պոլսահայերի գործերին Էրդողանը շահում է արտաքին […]
-
ՊՆ զորավարժությանը մասնակցել են հայկական ռազմաարդյունաբերական ընկերությունները
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են զորավարժությանը։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժությանն ակտիվ մասնակցել են մի շարք հայկական ռազմաարդյունաբերական ընկերություններ, որոնց ներկայացրած ժամանակակից միջոցները համալրել են բանակի զինանոցը։ «Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, հակատանկային, ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ»,- ասված է ՊՆ պատրաստած ռեպորտաժում։
-
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցությունը
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել վրաց գործընկերոջ՝ Իլյա Դարիչաշվիլիի հետ: «Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը և Իլյա Դարիչաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի»,- հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը։ Միրզոյանը նաև ներկայացրել Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրաանացվող աշխատանքները: Վաստանի արտգործնախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
-
Նախատեսվում է արգելել շրջիկ երաժիշտների գործունեությունը Հրապարակում, Հյուսիսային պողոտաում և
Շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Օպերայի հարակից տարածնքերում։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Մասնավորապես, մշակութային գործունեության իրականացումն արգելվելու է Հանրապետության հրապարակում և դրան հարակից 100 մետր շառավղով տարածքում, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքում և Հյուսիսային պողոտայում ու դրան հարակից 100 մետր շառավղով տարածքում: «Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Բացի այդ, […]
-
Սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կառուցվում է 1 100 տուն
Պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագրի մեկնարկից մինչև այս պահը հաստատվել է ավելի քան 1 100 հայտ, այսինքն՝ սահմանամերձ համայնքներում կառուցվում է այդքան տուն: Այս մասին հունիսի 3-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։ «Երբ ծրագիրը մեկնարկում էր, տարբեր լրատվականներ, տարբեր քաղաքական գործիչներ, որոշակի կասկածներ ունեին, որ մարդիկ որոշում չեն կայացնի սահմանամերձ բնավակայրերում բնակարան կառուցել և ապրել: Այս պահին մենք ունենք ավելի քան 1 100 հաստատված հայը: Ընդամենը 1 տարուց քիչ այս ժամանակահատվածում 1 100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում»,- նշել է նախարարը: Կառավարությունը 2022–ի հունիսին էր հաստատել Հայաստանի […]
-
2023 սեպտեմբեր․ Մարտունու շրջանի և Ասկերանի վերին ենթաշրջանի շրջափակումը
Հայկ Ղազարյան 2023-ի սեպտեմբերյան պատերազմին Ադրբեջանի հարձակման ժամանակ գլխավոր թիրախները Արցախի ճանապարհներն էին, այդ թվում՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Մարտունի ռազմավարական նշանակության ճանապարհները։ Մայրաքաղաք Ստեփականակերտը այս հաղորդակցություններով կապվում էր Ասկերանի վերին ենթաշրջանի և Մարտունու շրջանի հետ։ Դրանց գրավումը, ըստ էության, հանգեցրեց Արցախի զինված ուժերի մասնատման, մատակարարման խափանման և ամբողջական շրջափակման։ Երկու հիմնական ճանապարհների արգելափակումը փոխկապված էր։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի գրավումը Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի երկայնքով՝ ակնհայտ խոցելի պաշտպանական բնագիծը ձևավորվել էր 2020-ի պատերազմի արդյունքում։ Ընդ որում՝ մարտական որոշ դիրքեր գտնվում էին անմիջապես ճանապարհի եզրին (տե՛ս` Պատկեր 2, 3)։ Այս բնագծի Շոշ-Մխիթարաշենից մինչև Սարուշեն՝ 16 […]