Հայաստան ամենաշատը այցելում են Ռուսաստանից
Post navigation
Posted in:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել այսօր՝ ավելի վաղ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։ «Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար: Թող Երկնավոր Տերն […]
Աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունում՝ Հնդկաստանում, խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Dailyasianage.com կայքի հոդվածագիր Շոեբ Չաուդհուրին անդրադառնում է ընտրապայքարին և Հնդկաստանի դերին տարածաշրջանում։ Հոդվածը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։ Մայիսի 26-ին Հնդկաստանի ողջ տարածքում ընտրողները քվեարկեցին շարունակվող ընտրությունների 6-րդ փուլում։ Մոտավորապես 90% ընտրատարածքներում քվեարկությունը տեղի է ունեցել միաժամանակ, իսկ ընտրությունների 7-րդ փուլը կանցկացվի հունիսի 1-ին, և քվեարկություն կանցկացվի մնացյալ շուրջ 10% ընտրատարածքներում: Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը կամ Ժողովրդական պալատը երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, որը բաղկացած է 543 պատգամավորից, որոնք ընտրվում են Հնդկաստանի՝ համապատասխան թվով ընտրատարածքներում։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, սակայն նորությունների վերլուծությունը և քաղաքագետները պնդում են, որ վարչապետ Նարենդրա Մոդին […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, որն աջակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրում էր, հանդես է եկել ելույթով։ «Այսօր Մայիսի 28-ը նշում ենք մեր բոլոր ժամանակների ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում։ Բայց չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների։ Սիրելի ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին։ Չպետք է մերժել բարեկամներին, բայց հույսը պետք է դնել սեփական […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։ Այն ներկայացվում է ստորև։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ: Այս օրը խորհրդանշում է նաև ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետև 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և կրողը, պետության հիմնադիրը և ինքնիշխանը: Սա է […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Հայաստանի քաղաքացիների համար հավելյալ վիզային վճար չի գանձնվի։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից։ «Նոր վիզային վճարը չի վերաբերի այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ ԵՄ-ն ունի վիզային ռեժիմի դյուրացման մասին գործող համաձայնագրեր (օրինակ՝ Հայաստանի): Վիզայի նոր վճարը կկիրառվի վիզայի մնացած բոլոր դիմորդների համար»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ստացված գրությունում։ Ավելի վաղ պարզաբանմամբ հանդես էր եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և հայտնել, որ վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։ «ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու […]
Սա ճգնաժամ է, հասարակությունը եռում է, իշխանությունից դժգոհողների թիվը շատ ավելի մեծ է, քան Բագրատ սրբազանի շարժման մասնակիցներն են. նշում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս շարժումն ունի ռուսական հետք, իսկ քաղաքական դաշտն այնքան է մերժված, որ ստիպված՝ դիմել են հոգևորականի ընդդիմադիր շարժումը ղեկավարելու համար:
Լոռու և Տավուշի մարզերի Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով որոշ բնակավայրեր հայտնվել են մեկուսացված վիճակում։ Կա պարենի և վառելիքի խնդիր։ Փոքր Այրումում գտնվող Օլեգ Դուլգարյանը ներկայացնում է գյուղի և մեկուսացման մեջ հայտնված մյուս գյուղերում իրավիճակը։