ՍԴ է դիմել նաև Անդրիաս Ղուկասյանը

ՀՀ սահմանադրական դատարան է դիմել նաև ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը. հաղորդում են ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից: Անդրիաս Ղուկասյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՍԴ` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:

ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումների նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետև սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործերը քննության ընդունելու հարցը:

Մեկնաբանել