Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը թույլատրել է, որ իր երկրում կանայք ավտոմեքենա վարեն, հաղորդում է BBC-ն:
Twitter-ի իր միկրոբլոգում արքայազնը գրել է, որ եթե կանանց թույլատրվի մեքենա վարել, դա կնպաստի երկրի տնտեսության աճին:
Չնայած Սաուդյան Արաբիայում չկա հատուկ օրենք, որը կանանց արգելում է նստել մեքենայի ղեկին, գործնականում դա չի թույլատրվում: Երևույթին ընդդիմացողներն արգելքը հիմնավորում են կրոնական դոգմաներով:
Արքայազնի խոսքով՝ կանայք, նստելով մեքենայի ղեկին, կարող են լուծել միգրանտների խնդիրը: Սաուդյան Արաբիայում վարորդների մեծ մասը օտարերկրացիներ են: Վերջին տարիներին 29 մլն բնակչություն ունեցող այդ երկրում միգրանտների թիվը հասել է 9 մլն-ի: