Google-ը թողարկել է միկրոհանգանակությունների բջջային ծրագիր

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է One Today նոր բջջային ծրագիրը, որը նախատեսված է հանգանակությունների և բարեգործական նպատակների համար, հաղորդում է Verge-ը:

One Today-ն առաջարկում է թվարկել այս կամ այն նպատակի համար անհրաժեշտ միջոցները, օրինակ` Լաոսի դպրոցականների կրթաթոշակի կամ ռնգեղջուրների պոպուլյացիայի պահպանմանն ուղղված ծրագրի համար: Բարեգործական ակցիաները փոխվում են ամեն օր: Բջջային ծրագիրը ժամանակի ընթացքում օգտատիրոջը ներկայացնում է այն ընկերությունների ցուցակը, որոնք կարող են հետաքրքրել նրան:

One Today-ի միջոցով իրականացվող հանգանակություններն ունեն ֆիքսված չափ` $1: Վճարումներն իրականացվում են Google Wallet համակարգի միջոցով: Արդեն կատարված հանգանակության մասին տեղեկատվությունը կարելի է տեղադրել սոցցանցերում:

Նշենք, որ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք գումար են հավաքագրում բարեգործական նպատակներով, կարող են գրանցվել One Today կայքում` նախագծին մասնակցելու համար:

One Today բջջային ծրագիրը դեռ հասանելի է միայն ԱՄՆ-ում և Android օպերացիոն համակարգից օգտվողների համար:

Հատկանշական է, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նույնպես իրականացնում է բարեգործական միջոցառումներ` միջոցներ հավաքագրելով iTunes օնլայն խանութի միջոցով: Ի տարբերություն One Today-ի` այս նախագիծը հնարավորություն է տալիս հանգանակել $5-ից մինչև $200:

Մեկնաբանել