Փերվեզ Մուշարաֆը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն իր տնից տեղափոխվել է Իսլամաբադի ոստիկանական բաժանմունք։ Համաձայն դատարանի որոշման՝ նա զրկված է իր քաղաքամերձ տանը (որի վրա կալանք է դրվել) գտնվելու իրավունքից, հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուշարաֆը ձերբակալվել է Պակիստանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող իր տանը։

Պակիստանի նախկին նախագահի ձերբակալության հրամանն արձակվել էր նախօրեին։ Նա այդ պահին դատարանի դահլիճում էր եղել, սակայն թիկնապահները հասցրել էին նրան դուրս բերել դատարանի տարածքից։

Մուշարաֆը մեղադրվում է իշխանության եղած ժամանակ պետական հանցագործություններ իրագործելու մեջ։

Նախկին նախագահը ոստիկանական բաժանմունքից կտարվի դատական լսումների, որոնք տեղի կունենան փակ ռեժիմով։

Փերվեզ Մուշարաֆը չորս տարվա կամավոր արտաքսումից հետո հայրենիք է վերադարձել այս տարվա մարտին։ Նա մտադիր էր մասնակցել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մեկնաբանել