Բնակչությունը կրճատել է գազի սպառումը

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667,7 մլն խմ, տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 557,7 մլն խմ, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ նվազել են բնական գազի սպառման ծավալները 13,6%-ով բնակչության և 8,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 229,5 մլն խմ և 83 մլն խմ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են գազի սպառման ծավալները 1,3%-ով էներգետիկայի և 55,9%-ով արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 78,7 մլն խմ և 69,3 մլն խմ: 15,3%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 97,2 մլն խմ:

Մեկնաբանել