ԱՄՆ-ի հայ երիտասարդները քայլերթ կիրականացնեն անապատում

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Պըրպենք քաղաքի Հայաստանյան եկեղեցիների երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել են ապրիլի 23-ին կիզիչ անապատում քայլելու իրենց մտադրության մասին, տեղեկացնում է Asbarez.com-ը:

Երիտասարդները հայտնել են, որ իրենց քայլարշավն ունի երկու նպատակ: Նախ` ավելի խոր կերպով փորձել ըմբռնել Հայոց ցեղասպանության զոհերի տառապանքները` գիշերելով անապատում: Այնուհետև երիտասարդները նպատակ ունեն նվիրահավաք կատարել` օժանդակելու Հայաստանում մի շարք երիտասարդական ծրագրերի իրականացմանը` ուղղված հայ ինքնության պահպանմանը:

Մեկնաբանել