Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման հարցը բանակցային փուլում է. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացումը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը:

«Ամեն ինչ իր ժամանակին: Բանակցություններն ընթանում են: Տեսնենք՝ ինչով կավարտվի», -ասել է Մամեդյարովը:

Ուշագրավ է, որ Իրանը Ադրբեջանին բազմիցս զգուշացրել է Իսրայելում դեսպանության բացման հետևանքների մասին:
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 26-ի՝ բանակցային գործըթնացում առաջաընթացի բացակայության մասին հայտարարությանը՝ նշելով, որ կիսում է իր ռուս պաշտոնակցի տեսակետը:
«Ես համաձայն եմ Լավրովի հետ, որ չանայծ նախարարների հանդիպումներին, կարգավորման գործըթնացը ստագնացիայի մեջ է, և որևէ արդյունքների հնարավոր չի եղել հասնել: Ստատուս քվոն մեզ համար անընդունելի է», -ասել է Մամեդյարովը:

Մեկնաբանել