Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում 2013թ. սեպտեմբերի 7-15-ը կկայանա Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերը, որոնց կմասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը, հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի մշակույթի նախարարի տեղակալ, Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի ազգային համակարգող Արև Սամուելյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են գրականագետ Շուշանիկ Թամրազյանը, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը, քանդակագործ Մելիք Շահնազարյանը, նկարիչ Աշոտ Գրիգորյանը և «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Լիլոյանը:

Մեկնաբանել