Այգեպարում կրակոցներից մեքենա է պայթել

Երեկ Տավուշի սահմանամերձ գյուղեր է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այգեպարի բնակիչներից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը սաստկացրել է գնդակոծությունը: «Երեկոյան կողմ ադրբեջանցիները թիրախավորել են դիրքերից մեկի մոտ կայանված մեքենան։ Մեքենայի տերը չի տուժել, բայց կրակոցներից հրդեհվել է տարածքի խոտն ու ի վերջո հրդեհը հասել է մեքենային, որը պայթել է»,- ասաց Այգեպարի բնակիչը:

Նա նշեց, որ իրենց գյուղում ճանաչել են հարևան Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանին, որը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ և, ըստ հայկական կողմի պնդումների, սպանվել նրանց կողմից:

Այգեպարի բնակչի խոսքով՝ Կարենը և նրա ընկերը «խմել են և որոշել գնալ փայտ բերելու, ընկերն ականի պայթյունից տեղում մահացել է, իսկ Կարենին բռնել են ադրբեջանցիները…»։

Մեկնաբանել