Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Սերբիայի և Ֆրանսիայի հետ հանդիպումները

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Բունդեսլիգայում «Մայնցի» հետ չորրորդ տուրի հանդիպման ժամանակ (0։2) ստացել է ծնկի հյուսվածքների վնասվածք և բաց կթողնի մինչև չորս շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է Դորտմունդի թիմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք հայ ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել մինչև Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիայի հետ հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին Երևանում։ Դրանից երեք օր անց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցելու է Ֆրանսիայի հավաքականի հետ։

Մեկնաբանել