Մեկական բառ յուրաքանչյուրի կողմից, և զամբյուղը լցված է։ Սիվիլնեթցիները գնահատում են իրենց աշխատանքը:
ՍիվիլՆեթը՝ սիվիլնեթցիների աչքով
Post navigation
Posted in:
Մեկական բառ յուրաքանչյուրի կողմից, և զամբյուղը լցված է։ Սիվիլնեթցիները գնահատում են իրենց աշխատանքը:
Քաղաքական գիտութիւններու դոկտոր, քաղաքական յայտնի գործիչ Վիգէն Յովսէփեան «Աստղերու հաւատքով» բանաստեծական գրքով իր յայտը ներկայացուց արուեստի աշխարհին։ Ի՞նչը մղեց Վիգէնին քաղաքական, հրապարակագրական բառապաշարի կապանքներէն ազատագրուելու ճիգ կատարելու եւ՝ արեւմտահայերէնով բանաստեղծութիւններ հեղինակելու։ Վիգէնի հետ Սիվիլնեթի «Տրոփ» հարթակէն զրուցեցինք իր բանաստեղծութիւններու, անոնց ներքին հիւսուածքին, ներկայացման իւրայատկութիւններու, եւ, ամէնէն հետաքրքրական երեւոյթներէն՝ արեւելահայ, հայաստանցի ընթերցողներու կողմէ լայն, հազարներու հասնող ընդունելութեան մասին։ Զրոյցի ընթացքին չկրցանք խուսափիլ նաեւ օրուան քաղաքական խնդիրներուն անդրադառնալէ։ Զրոյցը վարեց Աբօ Պողիկեան։
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ հնչել է պնդում, թե Ռուսաստանը չի ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը վարչապետին ուղղված դիտարկման մեջ նշել է, թե մեկնարկած սահմանազատման գոծընթացը «ողջունել են եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, արաբական երկրները, մեր հարևան երկրները, բացի Ռուսաստանից»: Նիկոլ Փաշինյանն էլ իր պատասխանում չի առարկել Ղազարյանի պնդմանը։ Մինչդեռ, Ռուսաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը, բայց համաձայնությունից օրեր անց։ Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն՝ Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածներում սահմանագծում իրականացնելու վերաբերյալ: Ապրիլի 23-ին արդեն հայ-ադրբեջանական […]
Մայիսի 2-ի առավոտյան Կիրանց և Խեյլեմլի գյուղերի հատվածում իրականացվող ականազերծման աշխատանքներ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ճանապարհը փակած 31 կիրանցիներին: Մի քանի ժամ անց կիրանցիներն ազատ են արձակվել, բայց բնակիչներին ոստիկանները գյուղ չեն թողնում մտնել։
Կառավարությունը բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Մի շարք ոլորտների համար էլ սահմանափակվելու է շրջանառության հարկով աշխատելու հնարավորությունը։ Համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը հավանության արժանացավ կառավարության մայիսի 2-ի նիստում։ Շրջանառության հարկը բարձրանալու է կրկնակի չափով և կազմելու է 10 տոկոս՝ գործող 5-ի փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետք է փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից հրաժարվել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքների փոփոխության փաթեթը, դժգոհեց՝ շրջանառության հարկի մեխանիզմը դարձել է արտոնյալ հարկային համակարգ․ «Գրեթե բոլոր ոլորտներում հարկման համակարգի ընդհանուր բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ Նախագծով ֆինանսների նախարարությունն առաջարկում է նաև որոշակի ուղղություններով սահմանափակել տնտեսվարողներին աշխատել շրջանառության հարկով […]
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հաստատվել է տասներկու արցախցի ընտանիք՝ վաթսուներեք հոգի։ Ռոմա Գրիգորյանի չորս հոգանոց ընտանիքը տեղահանվելուց մեկ ամիս անց որոշել է տեղափոխվել Չինարի ու ապրել անհատույց տրամադրվող տանը։ Ուզում էին հենց գյուղում ապրել, որ կարողանան անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվել, բացի այդ էլ, գյուղը շատ էր նման Արցախի հայրենի գյուղին։ Չինարիում է ապրում նաև Բերձորից տեղահանված Անյուտա Բալասանյանի վեց հոգանոց ընտանիքը: Այստեղ ապրող արցախցիները հույս ունեն, որ Չինարին իրենց վերջին կանգառը կլինի։
2023-ի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33 980, ինչը 2022-ի տարեսկզբի համեմատ ավել է 12 992-ով կամ 61,9%-ով: Այդ մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023 թ.-ին» հետազոտությունից: Համաձայն հետազոտության՝ 61,9% աճի առնվազն 44,2 տոկոսային կետը պայմանավորված է օտարերկրացիների, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով․ «Արդյունքում, օտարերկրացիների մասնաբաժինը ՏՏ ոլորտի վարձու աշխատողների կառուցվածքում 2022-ի հունվարի 4,1%-ից 2023-ի դեկտեմբերին հասել է 27,3%-ի»,- նշվում է աշխատանքում։ 2023-ի տարեվերջի դրությամբ ոլորտում աշխատող օտարերկրացիների 89%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 3%-ը՝ Իրանի, 2%-ը՝ Բելառուսի․ «Հարկ է նշել, որ ՏՏ ոլորտի ՌԴ քաղաքացի աշխատողների թիվն իր առավելագույնին […]
Հայաստանը մոտ 6,1 միլիոն դոլար կծախսի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման համար։ Այս միջոցառման ծախսերի համար նախատեսված էր 2,2 միլիարդ դրամ, բայց կառավարությունը որոշել է ևս 179 միլիոն դրամով ավելացնել միջոցառման բյուջեն։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կհատկացվի մոտ 2,4 միլիարդ դրամ։ «Տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Միջոցառման անցկացման վայրերի («The Dvin» համալիր և «Seven Visions» հյուրանոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) վարձակալումը՝ ընդհանուր արժեքը՝ 419,2 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել անմիջապես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար միջնորդ պետք չէ, քանի որ նրանք «հենց իրենց սեփական շահերն են սպասարկում»։ Այդ մասին Ալիևն ասել է մայիսի 1-ին Բաքվում տեղի ունեցած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» թեմայով Միջմշակութային երկխոսության վեցերորդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։ «Երեսնամյա հակամարտությունից հետո Հայաստանում նույնպես հասկանում են, որ մենք Հարավային Կովկասում խաղաղություն ենք ցանկանում։ Այն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման միջոցով կարող է ձեռք բերվել», ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ երկու կողմերի միջև արդեն սկսվել են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ «Մինչ ես այստեղ ելույթ եմ ունենում, այդ գործը կատարվում է։ […]