Վերաքննիչն անփոփոխ թողեց Ilur.am-ի և «Հրապարակ»-ի գործով վճիռը

Լուսանկարը՝ ilur.am-ից

Վերաքննիչ քրեական դատարանը սեպտեմբերի 22-ին մերժեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը՝ անփոփոխ թողնելով Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 26-ի որոշումը, որը պարտավորեցնում է այս երկու լրատավամիջոցներին բացահայտել իրենց հրապարակումներից մեկի աղբյուրը: Խոսքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին վերաբերող հրապարակման մասին էր, որի համաձայն` Նադարյանը մայիսի 7-ին կանգնեցրել էր ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մեքենան, բռնություն գործադրել նրա և նրա եղբոր նկատմամբ, զենքով սպառնացել նրանց:

ՍիվիլՆեթի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ դատարանի վճիռը կանխորշված էր:

Դատական նիստի ժամանակ հատուկ քննչական մարմինը ներկայացնող դատախազը անընդհատ նշում էր, որ աղբյուրի բացահայտումը բխում է հանրային գերակա շահից:

Զեյնալյանի խոսքով՝ հատուկ քննչական մարմինը, որը լրատվամիջոցից և լրագրողից պահանջում է աղբյուրի բացհայտունմ, չունի բավարար գիտելիքներ և նրա ներկայցրած փաստաթղթերը սարքված են ու անհիմն, և լրագրողը ունի աղբյուրի չբացհայտման իրավունք:

Առաջին ատյանի դատարանի որոշման առնչությամբ հուլիսի 22-ին իր մտահոգությունն էր հայտնել ԵԱՀԿ-ի` մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Մեկնաբանել