Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի

Haytararutyun-18.05Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արման Հակոբյանը: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունում:

Վարչության նախկին պետը՝ Արսեն Արշակյանը, զբաղեցրած պաշտոնից ազատվել էր փետրվարի 4-ին: Ոստիկանությունում Արշակյանի՝ պաշտոնից ազատումը պայմանավորել էին համակարգում մշտապես իրականացվող բարեփոխումներով: Փետրվարի 10-ին նա նշանակվել է Տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:

Մեկնաբանել