Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Արարատյան հագանի

Բադադրիչներ

½ կգ տավարի միս

կես փունջ կանաչ սոխ

1 գլուխ սոխ

բանջարեղենի խյուս (1 սմբուկ, 1 լոլիկ)

50 գ կոնյակ

100 գ կարմիր կիսաքաղցր

ձեթ

մաղադանոս

չոր լավաշ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Նախ անհրաժեշտ է մարինացնել տավարի միսը: Դրա համար պետք է այն նախապես համեմել աղով, պղպեղով, վրան լցնել ձեթ ու գինի, թողնել 3 ժամ: Այնուհետև միսը կտրատել ձողիկներով: Թավայի մեջ տաքացնել ձեթը, տապակել ձողիկներով կտրատված միսը՝ անընդհատ խառնելով: Ընթացքում ավելացնել կտրատված գլուխ սոխը, 10 րոպե անց՝ կտրատված կանաչ սոխը:

Ավելացնել կոնյակը, մի քանի րոպեով ուժեղացնել կրակը, հետո կրկին մեղմացնել:

Բանջարեղենային խյուսը պատրաստում ենք հետևյալ կերպ․ առանձին թավայի մեջ ձիթայուղով տապակել սմբուկը, լոլիկը, սոխը, համեմել աղով ու պղպեղով: Այս զանգվածն ավելացնել արդեն տապակված տավարի մսին, տապակել ևս 5-6 րոպե մարմանդ կրակի վրա:

Մատուցելիս վրան լցնել մի քիչ լավաշ՝ փոքրիկ քառակուսիների կտրատած և չորացրած և կտրատած մաղադանոս:

Մեկնաբանել