Էդգար Մանուկյանը` IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

3969_bԳործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է Էդգար Մանուկյանը: Այս մասին հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Ռուբեն Վարդանյանի խոսքով` Էդգար Մանուկյանը IDeA-ի փորձառու թոփ-մենեջերներից է, որը Հայաստանում հիմնադրամի ծրագրերի իրականացման թիմին միացել է 2012-ից:

Վերոնիկա Զոնաբենդի խոսքով` նրա կարևոր ձեռքբերումներից է UWC Dilijan միջազգային քոլեջի շինարարական գործընթացի հաջող ղեկավարումը:

Տարածքային կառավարման նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը IDeA հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից, որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «Ընդհանուր մենեջմենթ» ծրագրով ուսանելու համար, տեղեկացնում է IDeA-ի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել