Միջնորդներն առաջիկա շաբաթներին կարող են հանդիպել. ՌԴ ԱԳՆ

Maria Zakharova NKՄոսկվան վերահաստատել է իր պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին նպաստելու հարցում. այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է վճռվի բանակցային ճանապարհով: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, որպես միջազգային միջնորդ, այդ նպատակին հասնելու համար կողմերին օժանդակություն ցուցաբերելու հարցում»,- տեղեկացրել է խոսնակը:

«ԱԳՆ-ի օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակով շփումներից այդ թեման չի հանվում. դրան առաջնահերթ ուշադրություն է հատկացվում տվյալ ժամանակահատվածում»,- հավելել է Զախարովան:

Նա տեղեկացրել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին:

«Նման հանդիպում մշակվում է. անցկացման և հստակ ժամկետի որոշում դեռ չի ընդունվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ խոսքը գնում է մոտակա շաբաթների մասին:

Մեկնաբանել