Աղքատությունը լճացել է ու չի հավատում տնտեսական աճին

Չնայած տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումներին՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2015-ին վիճակագրորեն գրեթե չի փոխվել։ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ներկայացրեց իր ամենամյա «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը – 2015 » զեկույցը։ 2015-ին՝ 2014-ի համեմատ, աղքատությունը նվազել է ընդամենը 0,2 տոկոսով՝ կազմելով 29,8 տոկոս։

Մեկնաբանել