Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշանակել է կառավարության անդամներին, հաղորդում է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքը։
Կիրակի օրը Վրաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիին նշանակելու վերաբերյալ։ Իսկ շաբաթ օրը երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե էր հայտնել նոր կառավարությանը և Կվիրիկաշվիլիի ներկայացրած ծրագրին։
Վրաստանի նոր կառավարության կազմը հետևյալն է․
Առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլի
Փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձե
Պաշտպանության նախարար Լևան Իզորիա
Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձե
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գվախարիա
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձե
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլի
Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերի պետնախարար Վիկտոր Դոլիձե
Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկո
Փախստականների, տարաբնակեցման և օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների հարցերի նախարար Սոզար Սուբարի
Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավա
Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլի
Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձե
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թարիել Խեչինաշվիլի
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանի
Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլի
Պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Կախի Կախիշվիլի
Շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլի