Ծառուկյանը վերադառնում է՝ «երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն՝ «բազմահազար քաղաքացիների պահանջով»․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս հաստատել է, որ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին, սակայն թե ինչ ձևաչափով՝ պարզ կլինի առաջիկայում։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ «Գագիկ Ծառուկյանը գալիս է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»։ Նա «միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել»:

Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն այս պահին որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում:

Մեկնաբանել