Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»

Քաղաքացիները մարտի 22-ին վերջին հրաժեշտը տվեցին «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, որը մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։ Արթուր Սարգսյանը երկու անգամ կալանավորվել էր։ Վերջին կալանքի ժամանակ հացադուլ էր սկսել։

Մեկնաբանել