Գյումրի․ տան կառավարումը հեռախոսիդ միջոցով

ՍիվիլՆեթի լրագրող Անի Գրիգորյանը տեսանյութ է պատրաստել Chai Khana կայքի համար՝ Գյումրիում ստեղծված խելացի հեռախոսների մասին։

Գյումրիի համար խելախոսները (սմարթֆոնները) հաղորդակցության միջոցից բացի առաջիկայում կարող են դառնալ նաև սոցիալական պայմանների բարելավման հնարավորություն։ Գյումրեցի 16-ամյա Ռաֆայել Սահակյանը և Սարգիս Եղոյանը՝ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի» փորձագետների հետ, ստեղծել են տան էլեկտրականությունը, օդափոխությունը և ջեռուցումը կառավարող «բոլորը մեկում» սկզբունքով աշխատող համակարգ: Այն ղեկավարվում է սմարթֆոն հավելվածի օգնությամբ:

«Խելացի տուն» անունը ստացած համակարգը հնարավոր է՝ բեկումնային լինի և ընդգրկի Գյումրին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզում: ՏՏ-ն Հայաստանի տարեկան 20 տոկոս աճ ունեցող, ամենաարագ զարգացող ոլորտն է, որը շատ գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար։

Մեկնաբանել