Ով էլ լինի վարչապետ, պետք է գործ ունենա Սերժ Սարգսյանի հետ. Շարմազանով

Անկախ նրանից, թե 2018-ից ով կլինի վարչապետ, պետք է գործ ունենա Հայաստանի հանրապետական կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Հունիսի 21-ին խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է նոր կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետին հարց ուղղեց` կապված 2018-ին վերջինիս պաշտոնավարման հնարավորության մասին։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը արտահերտ ելույթով պատասխանեց վերջինիս հարցին:

«Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք և 2017 թվականի խորհրդարանակն ընտրություններին ժողովուրդն իր վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ը: Հետևաբար, անկախ նրանից, թե 2018-ից ով կլինի վարչապետ, գործ պետք է ունենա քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Շարմազանովը:

Մեկնաբանել