Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելք» խմբակցությանը միջնորդությունը, այս մասին ֆեսյբուքի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է։

Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»,- գրել է նա։

Մեկնաբանել