Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական տույժի է ենթարկել Արամազդ Կիվիրյանին, որը դեմ է այդ որոշմանը և մտադիր է այն բողոքարկել։
Կարգապահական տույժը՝ լռեցման փո՞րձ
Post navigation
Posted in:
Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական տույժի է ենթարկել Արամազդ Կիվիրյանին, որը դեմ է այդ որոշմանը և մտադիր է այն բողոքարկել։
OC Media Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է խորհրդարան ներկայացնել քուիր մարդկանց ((«Քուիր» եզրույթը վերաբերում է LGBTQ+ մարդկանց)) դեմ ուղղված օրենսդրական փաթեթ, որը կարգելի քուիր «քարոզչությունը», գենդերային ինքնության հաստատման նպատակով բժշկական միջամտությունը և կկանխի այս համայնքի ներկայացուցիչ զույգերին կամ մարդկանց երեխաներ որդեգրել: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին երեքշաբթի հայտարարել է, որ օրենսդրական փաթեթը բաղկացած կլինի մեկ «հիմնական» և 18 այլ հարակից օրենքի նախագծերից։ Պապուաշվիլին ասել է, որ փաթեթը կկենտրոնանա ութ հիմնական կետի վրա, այդ թվում՝ նույնասեռ ամուսնությունները, քուիր մարդկանց կողմից երեխա որդեգրելը, սեռը հաստատող վիրահատություններն օրենքով արգելելը, սեռերի օրենքով ճանաչումն արգելելը և մամուլում, կրթական հաստատություններում, հավաքների, բողոքի […]
Լիտվան 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին նշված է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100 000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- նշված է գրառման մեջ։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Ապրիլի 22-ին Փարիզից Երևան ժամանելուց հետո ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվեց։ Ի պատասխան՝ Նիկոլյանը հայտարարեց անժամկետ հացադուլ «Զվարթնոց» օդանավակայանում՝ պահանջելով իր մուտքի արգելքի վերաբերյալ պաշտոնական բացատրություն։ 41-օրյա հացադուլից հետո հունիսի 2-ին նա վերադարձավ Փարիզ։ Լեո Նիկոլյանը պարբերաբար հայտնվում է հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների էջերում։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է նրա գործունեությունը Հայաստանում ու Ֆրանսիայում։ Ինչ է հայտնի Նիկոլյանի մասին Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է ու Ֆրանսիայում լիբանանցիներին համակարգող խորհրդի հիմնադիրն է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար ու France Télévisions-ի թղթակիցն էր։ Այժմ նա ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում, սակայն հեղինակավոր լրատվամիջոցների հետ համագործակցությունը […]
Իրանում ավարտվել է նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչների գրանցման գործընթացը․ գրանցվել է 80 անձ։ Մինչև Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կհաստատի նրանց թեկնածությունը, ՍիվիլՆեթն ուսումնասիրել է ցանկն ու առանձնացրել առավել ազդեցիկներին։
Հայկական մշակույթը ձևավորել է տղամարդու որոշակի կերպար՝ ամուր, հուզականությունը զսպող, միշտ չոր աչքերով հերոսի։ Սակայն հեկեկալն ունի իր կարևոր դերը, և զարմանալի չէ, որ մենք բնազդորեն հակված ենք հուզվել և արտասվել։ Այս հաղորդումը նրա մասին է, թե ինչ է տալիս հուզվելը և ինչպես վերաբերվել տղայի հուզականությանը։
Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։ «Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշեց սրբազանը։ Գալստանյանը շատ չխոսեց եղբայրների մասին։ CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ինչով են հայտնի այս «հետաքրքիր հայորդիները»։ Եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ Հունիսի 3-ին բեմ էին բարձրացել նրանցից Արթուր ու Արտակ Սարգսյանները։ «Արթուր եղբայրները», սակայն, վեցն են, նրանցից ամենահայտնիները Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանն են։ Հենց նրանց պատվին են եղբայրները ստացել «Artur brothers» մականունը։ Քենիայից՝ Մալդիվներ […]
Քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցի ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող 5 անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Միջոցներ են ձեռնարկվում մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ «Մի խումբ անձինք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ: Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել […]