Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Արցախում զինվոր է զոհվել՝ Սեյրան Մանվելի Սարգսյանը
-
Ադրբեջանում քննարկում են Փաշինյանի մասնակցության հնարավորությունը Բաքվի գագաթնաժողովին
Ադրբեջանում քննարկում են Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, քննարկում խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր՝ չբացառելով Նիկոլ Փաշինյանի մասնակցության հնարավորությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին։
-
«Նա Կրեմլի գործակալ է»․ ինչպես են թիրախավորվում իշխանությանը ոչ հաճո
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է ֆեյսբուքյան տասնյակ էջեր, որոնք ակնհայտ հակաքարոզչություն ու դավադրապաշտական թեզեր են տարածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և դրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։ Այդ էջերը ծախսում են հազարավոր դոլարներ բովանդակությունը տարածելու համար։
-
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․
-
Դաունի համախտանիշ. Սարգիս Նալբանդյանի պատմությունը
Տասնվեցամյա Սարգիսը Մարո Ավետիսյանի երկրորդ երեխան է: Սարգիսը քրոջ ծնվելուց տասնմեկ տարի անց է ծնվել՝ Դաունի համախտանիշով: Սիրում է նկարել, գրել, խաղում է թատրոնում, հաճախում քոլեջ և կարատեի պարապմունքների: Այցելում է նաև «Լուսէ» վերականգնողական կենտրոն: ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Սարգիսի հետ, դժվարությունների ու հաջողությունների մասին զրուցել նրա և մոր՝ Մարո Ավետիսյանի հետ:
-
Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեն պարզել է «Կամազ»-ի վարորդի ինքնությունը, որը մայիսի 9-ին մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Խուլիգանության մեջ մեղադրվող վարորդն Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է: Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: «Վարորդը, ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ոստիկանության ծառայողներին […]
-
Պատրաստ ենք խաղաղության հասնելու հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին․ ԵԱՀԿ
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու հարցում։ Այդ մասին մայիսի 13-ին Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է։ Երկխոսությունը, դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- ասաց նա։ ԵԱՀԿ գործող նախագահը նկատեց, որ սահմանազատման ուղղությամբ առաջխաղացումը «արժեքավոր քայլ է» խաղաղության ճանապարհին։ «Որպես ԵԱՀԿ-ը մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես, տեղահանվածներին և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց»,- նշեց Իեն Բորջը։ Նա […]
-
«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, […]