Գևորգ Սաֆարյանը բանտում ծեծի է ենթարկվել

Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իր խցակիցները ծեծի են ենթարկել:

Վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ դիտորդները երեկ այցելել են Սաֆարյանին և նրա դեմքին, մասնավորապես ճակատի հատվածում կապտուկներ են արձանագրել: Սաֆարյանը հրաժարվել է մարմնի մյուս հատվածները ցույց տալ:

Հայրապետյանը նշեց նաև որ անձը, որը հարվածներ է հասցրել Սաֆարյանին՝ թեև կալանավոր է, սակայն փոխկապակցված է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և նրանցից պատվերներ է ստանում։

Գևորգ Սաֆարյանը հունվարին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` 2016 թվականի Ամանորի գիշերը ոստիկանին հարվածելու մեղադրանքով։

Մեկնաբանել