LIVE Blog․ Վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները

Այսօր` մայիսի 2-ին վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, մարզերում, գյուղերում: Ազգային ժողովը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում պետք է վարչապետ ընտրեր` թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Վարչապետ չընտրվելուց հետո Փաշինյանը հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում և հայտարարեց, որ հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: ՍիվիլՆեթը հետևում է իրադարձություններին՝ հետադարձ ժամանակագրությամբ։

20։24

Վարչապետի ընտրությունների օրը կհայտարարվի, և այդ օրը ամեն դեպքում կհավաքվենք ոչ թե 250, այլ 500 հազար․ Փաշինյան

20։23

Մենք առաջարկում ենք վաղը մենք ոչ Երևանում, ոչ ՀՀ մարզերում չենք իրականացնում ոչ մի ակցիա։ Մենք ԱԺ-ում աշխատում ենք և փորձում ենք հավաստիանալ, որ ՀՀԿ-ի հայտարարությունը երաշխավորված է․ Փաշինյան

20։19

Մայիսի 8-ին տեղի են ունենալու վարչապետի ընտրություններ։ Եթե նախորդ փուլում խմբակցություններն էին առաջադրում վարչապետի թեկնածու, երկրորդ փուլում պետք է առաջադրի պատգամավորների 1/3-ը՝ 35 պատգամավորի ստորագրություն է հարկավոր վարչապետի թեկնածու առաջադրելու համար։

Քիչ առաջ հանդիպում ունեցա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, հետո՝ ՀՅԴ-ի ղեկավար Արմեն Ռուստամյանի, և կա ԵԼՔ խմբակցությունը։ Ըստ այդմ վաղը ես պաշտոնապես ԱԺ-ի 1/3-ի կողմից կառաջադրվեմ որպես ՀՀ վարչապետի թեկնածու։

20։15

Կարիք չկա հավատալու որևէ քաղաքական ուժի, հավատացեք միայն ինքներդ ձեզ․ Նիկոլ Փաշինյան

20։12

Երեկ ՀՀԿ-ն ուներ երեք նպատակ․

1․ Հույս ունեին, որ հարցուպատասխանի ժամանակ չգիտեմ ինչ է տեղի ունենալու։

2․ Հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեն ժողովրդին և այս հողի վրա հնարավոր կլինի սադրանքներ կազմակերպել։ Դա նույնպես չաշխատեց։

3․ Հույս ունեին, որ իրենց դեմ քվեարկությամբ՝ հանրահավքների մասնակիցների թիվը կպակասի։

20։11

Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

19։30

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ։

Խորհրդակցությունները կայանալու են երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:

19։22

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ տասնյակ հազարավոր մարդիկ։

Շարժումը մշակել է հռչակագիր, որին կարող են միանալ Սփյուռքի մեր հայրենակիցները, այն հրապարակվելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջում։

19։00

Հանրապետական խմբակցությունը մայիսի 8-ին վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ՀՀԿ-ն խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ․ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության հայտարարությունը

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.

-Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:

-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

-Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:

Գրեթե միաժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնության է եկել նաև «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ըստ որի դաշինքը առաջադրելու է Փաշինյանի թեկնածությունը։

Վարչապետի երկրորդ ընտրությունը կլինի մայիսի 8-ին։

18:55

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ժամանեցին Մարիոթ։

Քիչ առաջ քննարկեցինք, որ Ծառուկյան դաշինք խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններում կսատարի ժողովրդի թեկնածուին․ Փաշինյան

Ամբողջ աշխարհն է մեզ միացել, կարևորը դուք Փաշինյանի կողքը լինեք․ Ծառուկյան

18:40

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեղեկացնում է, որ այս պահին հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Նա լրագրողներին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց։

18:07

ՀՀԿ-ն այս պահին շտապ նիստ է հրավիրել ԱԺ-ում՝ քննարկելու երեկ տեղի ունեցած ՀՀ վարչապետի ընտրությունները, իրենց հետագա քայլերը:

18:00

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց հրաժարականի մասին

17։30

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հէկի ջրամատակարարումը: Նրանք դեպի հէկ գնացող հոսքը փակել են և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել և հսկում են, որպեսզի որևէ մեկը չմոտենա և չբացի հէկ գնացող ջրի ուղղությունը․ HETQ

17։00

Գնացքների երթևեկությունը կասեցված է

Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և
ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը,
որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի
արգելափակումներն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի միջամտությունը:

Գնացքների շարժը կասեցված է այդ թվում երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների
անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի
կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ
բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:

Կոչ ենք անում չ՛խոչընդոտել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող
երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները:
Ներողություն ենք խնդրում անհանգստությունների համար և հայցում մեր ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը:

16:42

Նիկոլ Փաշինյանը հորդորել է ժամը 17։00-ին բացել ճանապարհները և ժամը 19։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։

16:40

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին

16։00

150 նախկին պատգամավորներ խստագույնս դատապարտում են գործընկերների «ազգադավ գործելաոճը»

15։28

Մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է․ Լևոն Տեր-Պետրոսյան

15։05

Կարեն Կարապետյանը կոչ է անում «բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ»:

14:52

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է, որ նա մեկնել է Մոսկվա և որ ներգրավված է ներքաղաքական իրադարձություններում։

2rd.am-ը հավելում է, որ «եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավամանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»:

14:20

Արա Բաբլոյանը հորդորում է դադարեցնել պատգամավորների բնակարանների շրջափակումը

13։45

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից դուրս գալու համար

13:25

Հովհ․ Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի ՀՀԿ անդամները կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։

12:40

«Երևան Սիթի» սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղում մարդիկ պատռում են իրենց կուտակային քարտերն ու դուրս գալիս։

12:13

Առանց մեկնաբանության․․․

12:09

Լրագրող Ժաննա Սարգսյանը արել է հետևյալ գրառումը․

12։05

Ըստ Վանաձորից ստացված տեղեկությունների՝ վանաձորցիները շրջափակել են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։

11:39

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իշխանություններին և ցուցարարներին կոչ է արել գործել օրինականության շրջանակներում

11։35

Կարևոր է, որ կողմերը խուսափեն առճակատումից․ Եվրամիություն

11:05

ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարությունը

«ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում:
Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները:
ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն և ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ»:

10:43

Զվարթնոց օդանավակայանում սպասարկվում են միայն վայրէջքները։

10:37

Ազգային ժողովի հերթական նիստը չի կայանա, քանի որ քվորում չի ապահովվել:

10:30

Զվարթնոց օդանավակայանում գործադուլ անող հաշվառման բաժնի աշխատակիցները ՍիվիլՆեթի թղթակցին հայտնել են, որ 20 րոպեից պետք է վերադառնան աշխատանքի. «արտասահմանցիներ կան, Հայաստանի պատիվը չգցենք»:

10:04

Զվարթնոց օդանավակայանում գործադուլ են անում հաշվառման բաժնի աշխատակիցները:

9:49

Արարատ Միրզոյանը գրում է. «Հեղափոխության բոլոր մասնակիցներին հատուկ խնդրում եմ չխոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության մեքենաների տեղաշարժին»:

9:39

Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է, որ մետրոն փակ է:

8:15-ից Գյումրիում ցուցարարները փակել են Գարեգին Նժդեհ փողոցն ու այդ փողոցում գտնվող Շիրակի մարզպետարանի մուտքը: Որևէ աշխատակցի ներս մտնել չեն թողնում: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը:

9:24

Տիգրան Մեծի պողոտան փակ է:

9:20

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների:

Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարևոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները»,- ասվում է հաղորդագրությունում:

9:05

Աշտարակից Երևան մտնող ճանապարհը փակ է:

8:57

Քաղաքացիները փակել են Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը:

Մեկնաբանել