Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի իշխանութունը․ Նիկոլ Փաշինյան

Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետութունը․ Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Հարցին, թե ինչպես պետք է դա արվի, Փաշինյանը պատասխանել է․

«Մենք պետք է շատ հստակ պատասխանենք մի հարցի՝ մենք ուզում ենք լուծել հարցը, թե չենք ուզում։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել ԼՂ հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որում այն չի կարող լուծվել։ Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը չի մասնակցում բանակցություներին։ Սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է։ Մենք լուծում ենք հարցը, թե չենք լուծում։ Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետութունը։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է և ինքը կխոսի իր անունից»։

«Փոխզիջման մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանից կստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»։

Փաշինյանը նշել է, որ հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են եղել, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը։

«Ես պատրաստ եմ ՀՀ-ի անունից բանակցել Ադրբեջանի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը»։

Փաշինյանը նշել է, որ Բակո Սահակյանի հետ իր հանդիպմանը առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Արցախի հարաբերություններին․ «Որևէ կասկած չկա այցի արդյունքներով, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն և ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ։ Նոր շունչ կտրվի Արցախի Հանրապետութան միջազգային ճանաչմանը»։

ՍիվիլՆեթի տեսանյութերը Արցախից՝ շուտով։

Մեկնաբանել