Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրան պաշտպանել

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտարարել է, որ հրաժարվում է նրա պաշտպանությունից։

«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,- գրել է Անանյանը։

Տե՛ս ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը

Մեկնաբանել