Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել (լրացված)

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ երեկ տեղափոխվել է ԱԱԾ, հաղորդում է «Հայկական ժամանակը»։

Ավելի վաղ կայքը հաղորդել էր, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ:

«Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ 2 հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է»,- գրել է ՀԺ-ն:

Մեկնաբանել